top of page
"Web for Teens" Ամառային Դպրոց
(12-16 տարեկանների համար)

ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐ
AITC/EIF կենտրոնը  հայտարարում է "Web for Teens" Ամառային դպրոցի ծրագիրը` 12-16 տարեկան դեռահասների համար, ովքեր հետաքրքրված են վեբ ծրագրավորմամբ։ Ծրագրի ընթացքում կստեղծվեն 3-5 մասնակիցներից բաղկացած խմբեր, ովքեր մենթորի օժանդակությամբ կաշխատեն իրենց սեփական վեբկայք գաղափարի մշակման վրա (օր.՝ օնլայն կինոթատրոն, գրադարան և այլն): Այս ընթացքում մասնակիցներին կտրվեն անհրաժեշտ տեղեկատվություն և ուղղություն մերօրյա շուկայի պահանջներին համապատասխան վեբկայք մշակելու համար, ինչպես նաև կկազմակերպվեն թիմային աշխատանքներ:
Մասնակիցները նաև հնարավորություն կունենան հանդիպել ՀՀ-ի առաջատար IT ընկերությունների ներկայացուցիչների հետ, ծանոթանալ նրանց մասնագիտական փորձին և ստանալ իրենց բոլոր հուզող հարցերի պատասխանները:

ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
•HTML
•CSS
•Bootstrap
•Responsive Web Site

21րդ դարի արդիական հմտությունների զարգացում
•Ծանոթացում StartUp-ների հետ / Բիզնես միջավայր
•Մարքեթինգ և Ռազմավարություն
•TRIZ (խնդրի լուծման գյուտարար տեսություն)
•Նախագծերի ներկայացման հմտություններ
•Տեխնիկական անգլերեն
•Կիբեռ անվտանգություն և Սոցիալական ցանցերի գիտակից օգտագործում
•Ծանոթացում գիտության հետ (հետաքրքրիր փորձեր)

Ժամանց
•Teambuilding
•Փորձի փոխանակման սեմինարներ
•Այց IT ընկերություն

ԱՐԴՅՈՒՆՔ
Դասընթացի վերջնարդյունքները կներկայացվեն Presentation-ի միջոցով: Ծնողները և հետաքրքրված անձինք կարող են մասնակցել կայքերի վերջնական ներկայացմանը: Ներկայացման ավարտին մասնակիցները կստանան վկայականներ:

ԱՅԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Մեկնարկը՝ Հուլիսի 1, 2024
Օրերը և ժամերը՝ երկուշաբթի-ուրբաթ ժ․՝ 12։00-14:30
Տևողություն՝ շաբաթական 5 աշխատանքային օր / օրական 2.5 ժամ (1 ամիս)
Արժեքը՝ 75 000 ՀՀԴ (ամբողջ փուլի արժեքը)

"Web for Teens" Ամառային Դպրոց (12-16 տարեկանների համար)

75 000,00AMDPrice

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ 

Հաշվի առնելով, որ  տեղերը սահմանափակ են, մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության:  Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն:
Հարցերի դեպքում, խնդրում ենք զանգահարել 010 / 93 / 99 556810: 

Մեր շրջանավարտներն աշխատում են

Մեր դասախոսները

Շնորհակալություն գրանցվելու համար:

Սկսենք Սովորել Միասին

bottom of page