Այս դասընթացը տրամադրում է ապագա ձեռնարկատերերին անհրաժեշտ գիտելիքներ և գործիքներ՝ հաջողությամբ բիզնես հիմնելու և տարածված սխալները նվազագույնի հասցնելու համար։ Դասընթացը ընդգրկում է ամեն ինչ՝ գաղափարի գեներացումից և շուկայի վերլուծությունից մինչև բրենդավորում, մարքեթինգային և ֆինանսական պլանավորում, հնարավորություն տալով, ստեղծելու քո բիզնեսի համար հստակ ճանապարհային քարտեզ։
Անկախ նրանից՝ սկսում ես բիզնեսը զրոյից, թե փորձում ես բարելավել քո բիզնես գաղափարը, այս դասընթացը կտրամադրի անհրաժեշտ հմտություններ՝ սեփական բիզնեսը հիմնադրելու և զարգացնելու համար։
ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
Դասընթացի հիմնական թեմաներն են`
Արհեստական բանականության օգտագործումը բիզնեսում
Կդիտարկես, թե ինչպես կարելի է կիրառել արհեստական բանականությունը և պրոմտ ինժեներիան՝ բիզնես գործընթացները օպտիմալացնելու և հաճախորդների ներգրավվածությունը բարելավելու համար։
Ճիշտ բիզնես գաղափարի գտնում
Կբացահայտես կառուցվածքային մոտեցում՝ շահութաբեր բիզնես գաղափարներ հայտնաբերելու համար՝ հիմնվելով ուժեղ կողմերի, հետաքրքրությունների և շուկայական պահանջարկի վրա։ Կգնահատես գաղափարների իրագործելիությունը։
Թիրախի ընտրություն և իրավաբանական հարցեր
Կսովորես, թե ինչպես որոշել բիզնեսի թիրախը, կգնահատես շուկայի պահանջարկը և կհասկանաս իրավաբանական խնդիրները, ներառյալ բիզնեսի գրանցումն ու հարկումը։
Շուկայի վերլուծություն (SWOT և PESTEL մեթոդներ)
Կուսումնասիրես շուկայական վերլուծության հիմնական գործիքները՝ հասկանալու համար բիզնեսիդ վրա ազդող ներքին և արտաքին գործոնները։ Կստեղծես ռազմավարություններ՝ ռիսկերը նվազեցնելու և հնարավորությունները առավելագույնի հասցնելու համար։
Թիրախային լսարանի ուսումնասիրութունը
Կգտնես քո իդեալական հաճախորդին, կվերլուծես պահանջարկը և կդիրքավորս քո ապրանքը կամ ծառայությունը՝ նրանց կարիքները լավագույնս բավարարելու համար։
Ապրանքի արժեք և հաճախորդի ընկալում
Կսովորես՝ ինչպես գտնել իդեալական հաճախորդին, վերլուծել շուկայական պահանջարկը և դիրքավորել ապրանքը կամ ծառայությունն այնպես, որ համապատասխանի հաճախորդի կարիքներին:
Մարքեթինգ և վաճառքի ռազմավարություն
• Բրենդավորում և դիրքավորում – Կստեղծես ճանաչելի բրենդ, որը քեզ կտարբերի մրցակիցներից։
• Վաճառքի ալիքներ – Կուսումնասիրես առցանց և օֆլայն վաճառքի տարբեր ուղիներ, ներառյալ սոցիալական մեդիա մարքեթինգը (SMM), որոնողական համակարգի օպտիմալացումը (SEO) և էլ.փոստային մարքեթինգը։
• Գովազդ և վաճառքի սցենարներ – Կմշակես թիրախավորված գովազդային ռազմավարությունների և արդյունավետ վաճառքի սցենարներ՝ պոտենցիալ հաճախորդներին վերածելու իրական գնորդների։
Թիմի հավաքագրում և կառավարում
Կսովորես՝ ինչպես հավաքագրել, կառուցել և ղեկավարել բարձր KPI ունեցող թիմ, որը կաջակցի քո բիզնեսի աճին։
ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՎԱՐՏԻՆ
Դու կունենաս՝
✔ հստակ և կանոնակարգված բիզնես գաղափար և հստակ քայլեր այն իրագործելու համար,
✔ հասկացողություն շուկայական վերլուծության և բիզնեսի ճիշտ դիրքավորման մասին,
✔ ուժեղ բրենդ, արդյունավետ մարքեթինգային ռազմավարություններ և կառուցվածքային վաճառքի մոտեցում,
✔ տեսանելիություն ֆինանսների կառավարման և բիզնեսի օպտիմալացման վերաբերյալ,
✔ գործնական հմտություններ քո բիզնեսը հաջողությամբ կառուցելու և զարգացնելու համար։
ՈՎՔԵ՞Ր ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ
Դասընթացը նախատեսված է՝
• բիզնես սկսելու ցանկություն ունեցող նոր ձեռնարկատերերի համար,
• նորաստեղծ բիզնեսների սեփականատերերի համար, ովքեր ցանկանում են հստակեցնել իրենց ռազմավարությունները և նվազեցնել ռիսկերը,
• ազատ գրաֆիկով աշխատողների (freelancers) և այլ մասնագիտությունների ներկայացուցիչների համար, ովքեր նախատեսում են անցնել ձեռնարկատիրության։
ԱՅԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Դասընթացի տևողությունը՝ 16 ժամ / 8 դաս
Դասընթացի արժեքը՝ 69 000 ՀՀԴ ներառյալ ԱԱՀ
Մասնակիցների նախնական պահանջներ
Բիզնեսի նախնական փորձ անհրաժեշտ չէ։ Դասընթացը հարմար է ինչպես սկսնակների, այնպես էլ նրանց համար, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց ձեռնարկատիրական հմտությունները։
top of page
69 000,00AMDPrice
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության: Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն:
Հարցերի դեպքում, խնդրում ենք զանգահարել 010 / 93 / 99 556810:
Մեր շրջանավարտներն աշխատում են














Մեր դասախոսները
Սկսենք Սովորել Միասին
bottom of page