top of page
ՏՐԻԶ-ի ներածություն

TRIZ՝ գյուտարարական խնդիրների լուծման տեսության հիմունքներ


ՆԿԱՐԱԳԻՐ

Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան ՏՐԻԶ-ի հիմունքներին և մոտեցումներին, կսովորեն ցանկացած բարդությամբ խնդիր հասկանալու և լուծելու համակարգված մոտեցումը, կհասկանան ինչպես խթանել ստեղծարարությունը և նորարարությունը, այնուհետև գործնականում կկիրառեն ստացված գիտելիքները տասնյակ տարբեր խնդիրների  լուծման համար։ Դասընթացը նախատեսված է ուսանողների, մագիստրանտների, տեխնոլոգների և գիտնականների, ինչպես նաև նորարարությամբ և գյուտարարությամբ հետաքրքրվող մարդկանց համար։

Դասընթացը վարում է դասընթացավար Մարգարիտա Բաբուրյանը, MBA, CMC, 20 տարվա մասնագիտական փորձ բիզնեսի դասընթացների և խորհրդատվության ոլորտում:


ՈՒՍՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ`

  • Ուսումնասիրել ցանկացած բարդության և ուղղվածության ստեղծարար և գյուտարար խնդիրների լուծման մոտեցումները,
  • Հետազոտել գյուտարարական հիմնական սկզբունքները,
  • Հասկանալ տեխնիկական համակարգերի բաղկացուցիչ մասերը և զարգացման կանոնները
  • Զարգացնել սեփական ստեղծարար և գյուտարար ունակությունները,
  • Կիրառել ՏՐԻԶ-ի գործիքները խնդիրների լուծման համար։

ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐԸ`

  • ՏՐԻԶ-ը որպես խնդիրների լուծման մեթոդաբանություն
  • Գյուտարարության 40 սկզբունքները
  • Իդեալական վերջնական արդյունքը
  • Գյուտարար խնդիրների լուծման ալգորիթմը
  • Ադմինիստրատիվ, տեխնիկական և ֆիզիկական հակասությունները,
  • Ստանդարտ լուծումներ ու ստեղծարարական մոտեցումներ և գործիքներ
  • Հակասությունների մատրիցայի կիրառումը
  • Տեխնիկական համակարգերի կառուցվածքը, գործառույթները և զարգացման կանոնները։

ԱՅԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Դասընթացի տևողությունը՝ 15 ժամ / 6 օր

Դասընթացի օրեր՝ Երկուշաբթի, Չորեքաբթի, 18:30-21:00:

ՏՐԻԶ-ի ներածություն

60 000,00AMDPrice

    ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ 

    Հաշվի առնելով, որ  տեղերը սահմանափակ են, մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության:  Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն:
    Հարցերի դեպքում, խնդրում ենք զանգահարել 010 / 93 / 99 556810: 

    Մեր շրջանավարտներն աշխատում են

    Մեր դասախոսները

    Շնորհակալություն գրանցվելու համար:

    Սկսենք Սովորել Միասին

    bottom of page