Դասընթացը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել գիտելիքներ դրամաշնորհային ծրագրերի մշակման և իրականացման ոլորտում։ Դասընթացի ընթացքում մասնակիցները կսովորեն մշակել դրամաշնորհային ծրագեր` քայլ առ քայլ:
Մասնավորապես նրանք կսովորեն՝ ինչպես կազմել հաղթող ծրագրեր, ստանալ ֆինանսավորում և արդյունավետ կառավարել դրանք, այդ թվում՝ ինչպես ճիշտ սահմանել դրամաշնորհային ծրագրի նպատակները, խնդիրներն ու արդյունքները, մշակել գործողությունների պլան, բաշխել ռեսուրսներն ու գնահատել ծախսերը, վերհանել հնարավոր ռիսկերն ու առաջարկել դրանց նվազեցման ուղիներ, ինչպես նաև կազմել ծրագրի մշտադիտարկման և վերահսկման պլան։
Դասընթացի առանցքային թեմաները՝
- Դրամաշնորհային ծրագրի հիմնական հասկացությունները
- Ծրագրի սահմանափակումները և հաջողության գործոնները
- Կազմակերպության ռազմավարություն, գործունեության նպատակներ և ծրագրի ընտրության սկզբունքներ
- SMART նպատակներ, իրավիճակի վերլուծություն, SWOT վերլուծություն
- Ծրագրի հիմնական շահակիցներ և շահառուներ
- Ծրագրի մշակման փուլերը՝ նախաձեռնում, պլանավորում և մշակում
- Ծրագրի տրամաբանական շրջանակ
- Ծրագրի գնահատման ընթացիկ և արդյունքային ցուցանիշներ
- Ծրագրի ժամանակացույց, ռեսուրսներ և բյուջե
- Ծրագրի հնարավոր ռիսկեր և դրանց նվազեցման ուղիները
- Ծրագրի շարունակականության մեխանիզմներ
- Ծրագրի մոնիտորինգի և գնահատման պլան
- Մշակված ծրագրի ներկայացում և խորհրդատվություն
Դասընթացի մասնակցության համար պահանջվում է՝
Անգլերենի իմացություն (միջին մակարդակ՝ B1 կամ ավելի)
Microsoft Office-ի իմացություն
Լրացուցիչ տեղեկություններ՝
Դասընթացի սկիզբ՝ հունվարի 17-ին
Տևողությունը՝ 7 դաս (14 ժամ)
Դասընթացի ժամերը՝ 18:30-20:30
Դասընթացի ամբողջական արժեքը՝ 59,000 ՀՀԴ (ներառյալ ԱԱՀ)
Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվեն ավարտական վկայագրեր
Դասընթացավար` Կարինե Հարությունյանը Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, ավարտել է Հարվարդի համալսարանի Քաղաքականության վերլուծություն և պլանավորում դասընթացը, ինչպես նաև սովորել Սասեքսի համալսարանի (Մեծ Բրիտանիա) դոկտորանտուրայում՝ կրթության կառավարում մասնագիտությամբ։ Կարինեն ռազմավարական պլանավորման և նախագծերի կառավարման փորձառու մասնագետ է, ով մշակել և իրականացրել է բազմաթիվ դրամաշնորհային ծրագրեր՝ պետական և միջազգային կազմակերպությունների, Համաշխարհային բանկի, ՄԱԿ-ի և Ասիական Զարգացման Բանկի ֆինանսական աջակցությամբ։
Նա նաև միջազգային խորհրդատու է՝ աշխատելով տարբեր երկրներում, դասավանդելով և զբաղվելով գիտական հետազոտություններով։