top of page
"Graphic Design for Teens" Ամառային Դպրոց
(12-16 տարեկանների համար)

ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐ
AITC/EIF կենտրոնը  հայտարարում է "Graphic Design for Teens" Ամառային դպրոցի ծրագիրը` 12-16 տարեկան դեռահասների համար, ովքեր հետաքրքրված են դիզայնով: Ծրագրի ընթացքում կստեղծվեն 3-5 մասնակիցներից բաղկացած խմբեր, ովքեր կծանոթանան Adobe Photoshop և Adobe Illustrator դիզայներական ծրագրերին: Հաշվի առնելով նրանց տարիքը՝ ծրագրերը կմատուցվեն այնպես, որպեսզի հետաքրքեն իրենց, ինչը և ապագայում խթան կհանդիսանա ճիշտ կողմնորոշվել գրաֆիկ դիզայնի մշտապես պահանջարկ ունեցող ոլորտ մուտք գործելու հարցում: Դասընթացի ընթացքում մասնակիցները հստակ կտարբերակեն Photoshop և Illustrator ծրագրերի ուղղվածությունը, քանի որ այս ծրագրերն են լրացնում մեկը մյուսին 2D դիզայնում:
Մասնակիցները նաև հնարավորություն կունենան հանդիպել ՀՀ-ի առաջատար IT ընկերությունների ներկայացուցիչների հետ, ծանոթանալ նրանց մասնագիտական փորձին և ստանալ իրենց բոլոր հուզող հարցերի պատասխանները:

ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
Գրաֆիկ դիզայնի ներկայացում
•դիզայնի հիմունքներ
•դիզայնի ճյուղեր
•գրաֆիկ դիզայների պահանջարկը շուկայում
Adobe Illustrator
•ծանոթացում Adobe Illustrator ծրագրին
•Selection tool/Direction tool
•Shapes/Colors/Shapebuilder tool
•կենդանիների ստեղծում երկրաչափական պատկերներով
•Eraser tool/Scissors tool/Eyedropper pen tool
•աշխատանք կոմպոզիցիաների հետ
•տառատեսակներ
•աշխատանք տառատեսակների հետ
•աշխատանք icon-ների հետ
•այցեքարտի ստեղծում, այցեքարտի տեսակներ
•այցեքարտի տպագրություն
•Paintbrush/Blob brush/Pencil tool
•վրձիններով աշխատանք
Adobe Photoshop
•ծանոթացում Adobe Photoshop ծրագրին
•ֆայլերի վերջնական ցուցադրում
•նկարների հետ աշխատանք` ֆոների մաքրում
•զուգահեռ աշխատանք Adobe Photoshop & Adobe Illustrator ծրագրերով

21րդ դարի արդիական հմտությունների զարգացում
•Ծանոթացում StartUp-ների հետ / Բիզնես միջավայր
•Մարքեթինգ և Ռազմավարություն
•TRIZ (խնդրի լուծման գյուտարար տեսություն)
•Նախագծերի ներկայացման հմտություններ
•Տեխնիկական անգլերեն
•Կիբեռ անվտանգություն և Սոցիալական ցանցերի գիտակից օգտագործում
•Ծանոթացում գիտության հետ (հետաքրքրիր փորձեր)

Ժամանց
•Teambuilding
•Փորձի փոխանակման սեմինարներ
•Այց IT ընկերություն

ԱՐԴՅՈՒՆՔ
Դասընթացի վերջնարդյունքները կներկայացվեն Presentation-ի միջոցով: Ծնողները և հետաքրքրված անձինք կարող են մասնակցել դիզայներական աշխատանքների վերջնական ներկայացմանը: Ներկայացման ավարտին մասնակիցները կստանան վկայականներ:

ԱՅԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Մեկնարկը՝ Հուլիսի 1, 2024
Օրերը և ժամերը՝ երկուշաբթի-ուրբաթ ժ․՝ 12։00-14:30
Տևողություն: շաբաթական 5 աշխատանքային օր / օրական 2.5 ժամ (1 ամիս)
Արժեքը՝ 75 000 ՀՀԴ (ամբողջ փուլի արժեքը) 

"Graphic Design for Teens" Ամառային Դպրոց (12-16 տարեկանների համար)

75 000,00AMDPrice

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ 

Հաշվի առնելով, որ  տեղերը սահմանափակ են, մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության:  Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն:
Հարցերի դեպքում, խնդրում ենք զանգահարել 010 / 93 / 99 556810: 

Մեր ուսանողները աշխատում են

Մեր դասախոսները

Շնորհակալություն գրանցվելու համար:

Սկսենք Սովորել Միասին

bottom of page