top of page
Digital Marketing + AI Session

Digital Marketing + AI Session

Digital Marketing + AI Session դասընթացի նպատակն է զարգացնել թվային հմտություններն ու գիտելիքները, տիրապետել թվային գործիքակազմին, տեխնոլոգիաներին։ Ծրագիրը մշակված է մարքեթինգի մասնագետների, հանրային կապերի մասնագետների, տնտեսագետների, ՏՏ ոլորտի մասնագետների համար, ովքեր ցանկանում են շարունակել դիջիթըլ մարքեթինգի ոլորտում։

  • Վիզուալ քոնթենթ (4 ժամ)
  • SMM և քոնթենթ մարքեթինգ (10 ժամ)
  • Թվային գովազդ (4 ժամ)
  • Վեբկայք և SEO (8 ժամ)
  • E-Commerce (2 ժամ)
  • Digital  Analytics  (2 ժամ)
  • Email-մարքեթինգ (2 ժամ)

Տևողությունը՝ 32 ժամ

Արժեքը՝ 128 000 դրամ​
Վաղ ամրագրման դեպքում (մինչև փետրվարի 28-ը ) արժեքը կկազմի 99 000 դրամ։

Տարբեր դասընթացավարներ


Թեմա․ Վիզուալ քոնթենթ

​Դասընթացի նպատակն է ներկայացնել վիզուալ բովանդակության կարևորությունը մասնավորապես թվային մարքեթինգի սահմաններում։ Տիրապետել դիզայներական այնպիսի գործիքների, որոնց իմացության և կիրառման համար մասնագիտական կրթություն հարկավոր չէ։ Ինչպես նաև տիրապետել սոց․ մեդիայում վիզուալ կառուցելու տրամաբանությանն ու կանոններին։

Դասընթացավար՝ Նանե Մաթևոսյան

Տևողությունը՝ 4 ժամ

Արժեքը՝ 22 000 դրամ


Թեմա․ SMM և Քոնթենթ մարքեթինգ

​Դասընթացի նպատակն է տիրապետել SMM ողջ գործիքակազմին, ծանոթանալ ու փորձարկել նորություններն ու թրենդները, ուսումնասիրել ու գտնել այն օգտատերերին, ովքեր համարվում են բրենդի, ընկերության պոտենցիալ հաճախորդը։ Ստեղծել, մշակել տեքստային, վիզուալ այնպիսի բովանդակություն, որը օգտատերերը կընթերցեն, կդիտեն, կտարածեն։

  • Facebook մարքեթինգ
  • Instagram մարքեթինգ
  • LinkedIn և Google My Business
  • Social Media Optimization
  • Digital Copywriting
  • AI տեխնոլոգիաները SMM-ում
  • Social Analytics
  • Social Strategy
  • Կառավարման գործիքներ

Դասընթացավարներ՝ Սոնա Վարդանյան, Նանե Մաթևոսյան, Նարինե Ստեփանյան, Լենա Սողոյան

Տևողությունը՝ 10 ժամ

Արժեքը՝ 65 000 դրամ

 

Թեմա․ Թվային գովազդ

​Թվային դարաշրջանում դուք կտիրապետեք գովազդն ինտերակտիվ դարձնելու բոլոր գաղտնիքներին, դուք կսովորեք թվային գովազդի օգնությամբ կապ հաստատել թիրախային լսարանի հետ, առաջխաղացում ապահովել սոցիալական հարթակներում։

  • Facebook Ads
  • Instagram Ads
  • YouTube Ads
  • Google Search Ads
  • Google Digital Ads

​Դասընթացավար՝ Նանե Մաթևոսյան

Տևողությունը՝ 4 ժամ

Արժեքը՝ 25 000 դրամ


Թեմա․ Վեբկայք և SEO

Դասընթացի արդյունքում դուք կտիրապետեք կայքի պատրաստման և թողարկման “WIX”  ծրագրով աշխատելու կանոններին ու նրբություններին, կհասկանաք՝ ինչ է SEO-ն, ինչպես իրականացնել որոնողական համակարգերի օպտիմալացում:

  • Կայքի  վիզուալ ստանդարտները
  • Վեբ կայքի ստեղծում (պրակտիկ դասընթաց)
  • SEO (Onsite and Offsite)
  • Գործիքներ և հարթակներ

Դասընթացավար՝ Նատալի Ղուկասյան, Լենա Սողոյան​​

Տևողությունը՝ 8 ժամ

Արժեքը՝ 39 000 դրամ


Թեմա․ E-commerce

E-commerce կամ electronic commerce ուսումնասիրելիս Դուք կտիրապետեք ապրանքի կամ ծառայության վաճառքի կազմակերպմանը համացավնցի միջոցով։ Կսովորեք ինչպես իրականացնել E-commerce ծառայություն ինչպես B2B, այնպես էլ B2C սեգմենտի համար։

  • Էլեկտրոնային առևտրի նրբությունները
  • Վեբ կայքի ստեղծման ստանդարտներ
  • Պրակտիկ դասընթաց

Դասընթացավար՝ Լենա Սողոյան

Տևողությունը՝ 2 ժամ

Արժեքը՝ 15 000 դրամ

Թեմա. Digital Analytics

Թվային վերլուծություն դասընթացի նպատակն է տիրապետել թվային տվյալների վերլուծության գործընթացին տարբեր աղբյուրներից, ինչպիսիք են կայքերը, մոբայլ հավելվածները։ Թվային վերլուծության միջոցով Դուք կարող եք  պատկերացում կազմել այն ​​ոլորտների մասին, որտեղ դրանք բարելավման կարիք ունեն:

  • Վերլուծական մոտեցումներ
  • Գործիքներ և հարթակներ
  • Պրակտիկ դասընթաց

Դասընթացավար՝ Նատալի Ղուկասյան

Տևողությունը՝ 2 ժամ

Արժեքը՝ 16 000 դրամ


Թեմա. Email մարքեթինգ

Դասընթացի նպատակն է կազմել Email մարքեթինգ ռազմավարություն, տիրապետել գործիքակազմին, պրակտիկ փորձի արդյունքում յուրացնել գիտելիքները, գտնել թիրախային լսարանին և վերջիններիս վերլուծության արդյունքում կազմել առաջարկ։

  • Visual in Email
  • Copy in Email
  • Կառուցվածքը էլեկտրոնային փոստում
  • Գործիքներ և պրակտիկ դասընթաց

Դասընթացավար՝ Ստելլա Գասպարյան

Տևողությունը՝ 2 ժամ

Արժեքը՝ 16 000 դրամ

Digital Marketing + AI Session

128 000,00AMDPrice

    ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ 

    Հաշվի առնելով, որ  տեղերը սահմանափակ են, մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության:  Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն:
    Հարցերի դեպքում, խնդրում ենք զանգահարել 010 / 93 / 99 556810: 

    Մեր շրջանավարտներն աշխատում են

    Մեր դասախոսները

    Շնորհակալություն գրանցվելու համար:

    Սկսենք Սովորել Միասին

    bottom of page