top of page
Ստեղծարար մտածելակերպ

Ստեղծարար ու նորարար մտածելու ունակությունը անփոխարինելի է այսօրվա դինամիկ և արագ զարգացող առօրյայում: Գործատուները գնահատում են այն անհատներին, ովքեր կարող են արդյունավետ կերպով բարձրաձայնել նոր գաղափարներ, խնդիրներին մոտենալ յուրահատուկ տեսանկյունից և ստեղծել նորարար լուծումներ: Այս դասընթացը նախատեսված է բոլոր ոլորտների մասնագետների, ուսանողների, ձեռնարկատերերի և բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են բացահայտել ու զարգացնել իրենց ստեղծագործական ներուժը:


Դասընթացը տրամադրում է մի շարք գործիքներ, որոնցից ոմանք կատարյալ են անհատական օգտագործման համար, իսկ մյուսները՝ արդյունավետ են խմբային աշխատանքում: Սա թույլ է տալիս խթանել յուրաքանչյուր անձի ստեղծարարությունը և միաժամանակ օգտագործել խմբի գաղափարների հավաքական ուժը՝ նոր, արդյունավետ լուծումների հասնելու համար:


Դասընթացի ավարտին դուք կկարողանաք.

· Ընտրել և կիրառել մտագրոհի համապատասխան գործիքակազմը յուրահատուկ մարտահրավերների համար:

· Կառուցել և օգտագործել մորֆոլոգիական վերլուծության մոդելը՝ բազմազան և նորարար լուծումներ սինթեզելու համար:

· Հասկանալ և կիրառել ՏՐԻԶ հակասությունների մատրիցայի հիմունքները՝ գյուտարարական սկզբունքները բացահայտելու համար:


ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐԸ

· Ստեղծարարության հիմունքներ. Ստեղծարարություն և դրա կարևորության սահմանում:

· Մտագրոհ և գաղափարների գեներացում. Գաղափարներ առաջացնելու տարբեր մեթոդների ուսումնասիրում:

· Մտավոր արգելափակումների հաղթահարում. ստեղծարարության խոչընդոտների բացահայտում և հաղթահարում:

· Ստեղծարար խնդիրների լուծման մեթոդոլոգիաներ. բարդ խնդիրների լուծման համար կառուցվածքային մոտեցումների կիրառում:

· Մորֆոլոգիական վերլուծություն. Կառուցվածքային վերլուծության կիրառում գաղափարների ստեղծման համար:

· TRIZ և հակասությունների մատրիցա. խնդիրների լուծման հնարամիտ մեթոդների կիրառում:

· SCAMPER Տեխնիկա. SCAMPER-ի կիրառում գաղափարների կատարելագործման և նորարարության համար:

· Ինտեգրված ստեղծագործական գործիքի կիրառում. տարբեր գործիքների համադրում խնդիրների համապարփակ լուծման համար:

Դասընթացին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։


ԱՅԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Ձևաչափը՝ առկա

Դասընթացի օրեր՝ ապրիլի 12-ին և 13-ին, ժամը 14:00-17:00-ը

Դասընթացի տևողություն՝ 6 ժամ, օրական3 ժամ + սուրճի ընդմիջում

Արժեքը՝ 33,000 դրամ (ընդհանուր)


Դասընթացը կվարի ոլորտում ավելի քան 20 տարվա փորձ ունեցող Մարգարետ Բաբուրյանը

Ստեղծարար մտածելակերպ

33 000,00AMDPrice

    ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ 

    Հաշվի առնելով, որ  տեղերը սահմանափակ են, մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության:  Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն:
    Հարցերի դեպքում, խնդրում ենք զանգահարել 010 / 93 / 99 556810: 

    Մեր շրջանավարտներն աշխատում են

    Մեր դասախոսները

    Շնորհակալություն գրանցվելու համար:

    Սկսենք Սովորել Միասին

    bottom of page