top of page
Advanced Project Management

Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը մեկնարկում են “Advanced Project Management” թեմայով դասընթաց:


Դասընթացի արդյունքում մասնակիցները կտիրապետեն նախագծերի կառավարման հիմնարար հասկացություններին, սկզբունքներին, մեխանիզմներին և մեթոդներին՝ զինվելով անհրաժեշտ գիտելիքներով ու հմտություններով:


Դասընթացում ներառված են ծրագրի ղեկավարի (Project Manager) հաջող գործունեության  համար անհրաժեշտ են բոլոր հիմնարար թեմաները՝

· Basic Concepts of Project Management.

· Strategy, Objectives and Project Selection

· Stakeholder Management

· Project Intiation

· Project Management and Leadership: Project Manager as a Leader

· Project Planning (Design) and Project Scope

· Project Resources and Budget

· Project Risks and Sustainability

· Project Monitoring and Evaluation

· Project Implementation and Closure


Այս ծրագիրը նրանց համար է, ովքեր՝

· հետաքրքրված են նախագծերի արդյունավետ կառավարմամբ,

· ցանկանում են խորացնել իրենց գիտելիքները նախագծերի կառավարման ոլորտում և դառնալ պահանջված մասնագետ,

· սիրում են ղեկավարել թիմեր, գրել դրամաշնորհային ծրագրեր և կոորդինացնել դրանք։


Դասընթացի մասնակցության համար պահանջվում է՝

· Անգլերենի իմացություն (միջին մակարդակ՝ B1 կամ ավելի)

· Microsoft Office-ի իմացություն


Լրացուցիչ տեղեկություններ

Տևողությունը: 4 ամիս / 72 ժամ (3 ամիս + 1 ամիս անվճար )

Դասընթացի ժամերը՝ 19։00-21։30

Դասընթացի արժեքը՝ ամսական 89,000 ՀՀԴ (ԱԱՀ-ն ներառված է)

Դասընթացի ամբողջական արժեքը՝ 267,000 ՀՀԴ (ԱԱՀ-ն ներառված է)

Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան ավարտական կամ մասնակցության վկայականներ։


Դասընթացավար Կարինե Հարությունյան․ շուրջ 30 տարվա կառավարման փորձ կրթության ոլորտում։

Կարինեն ռազմավարական պլանավորման և նախագծերի կառավարման փորձառու մասնագետ է, ով մշակել և իրականացրել է պետության և միջազգային կազմակերպությունների, Համաշխարհային բանկի, ՄԱԿ-ի և Ասիական Զարգացման Բանկի ֆինանսական աջակցությամբ իրականացվող բազմաթիվ ծրագրեր:

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, ավարտել է Հարվարդի համալսարանի Քաղաքականության վերլուծություն և պլանավորում դասընթացը, ինչպես նաև սովորել Սասեքսի համալսարանի (Մեծ Բրիտանիա) դոկտորանտուրայում՝ կրթության կառավարում մասնագիտությամբ:

Որպես միջազգային խորհրդատու աշխատում է տարբեր երկրներում, դասավանդում է և զբաղվում է գիտական հետազոտություններով:

Advanced Project Management

89 000,00AMDPrice

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ 

Հաշվի առնելով, որ  տեղերը սահմանափակ են, մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության:  Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն:
Հարցերի դեպքում, խնդրում ենք զանգահարել 010 / 93 / 99 556810: 

Մեր շրջանավարտներն աշխատում են

Մեր դասախոսները

Շնորհակալություն գրանցվելու համար:

Սկսենք Սովորել Միասին

bottom of page