top of page

Առաջատար տեխնոլոգիաներ և ՏՀՏ լուծումներ մշակութային, ստեղծագործական և զբոսաշրջության ոլորտների համար

AITC/EIF կենտրոնը 2023 թ. ապրիլին իրականացրել է «Առաջատար տեխնոլոգիաներ և ՏՀՏ լուծումներ մշակութային, ստեղծագործական և զբոսաշրջության ոլորտների համար» խորագրով Startup Idea մրցույթ։


Մրցույթի գլխավոր մրցանակներից էր ուսումնական այց Իտալիա, որը հիանալի հնարավորություն է` ծանոթանալու մշակութային,

ստեղծագործական և զբոսաշրջային բիզնես ոլորտների վերջին տենդենցներին և տեխնոլոգիաներին: Բացի գլխավոր մրցանակներից` կային նաև խրախուսական մրցանակներ EIF-ի, AITC կենտրոնի և մեր տարբեր գործընկերների կողմից, որոնք շնորհվեցին ամենահետաքրքիր ու կրեատիվ գաղափարներով հանդես եկած թիմերին:

Մրցույթին մասնակցել են թվով 21 թիմ, ովքեր ներկայացրել են իրենց նորարարական յուրահատուկ գաղափարները հայ-իտալական ժյուրիին: Մրցույթը մեկնարկել է երկօրյա բութքեմփով (ապրիլի 26-ից 27-ը), որի ընթացքում մասնակից թիմերը ոլորտի փորձագետների աջակցությամբ ձեռք բերեցին նոր հմտություններ և կատարելագործեցին իրենց գաղափարները ժյուրիի օգնությամբ:



Փիչինգի եզրափակիչ միջոցառումը տեղի ունեցավ ապրիլի 28-ին, որտեղ վերջնական գաղափարները ներկայացվեցին հայ և իտալացի մասնագետներից ձևավորված ժյուրիին, որն էլ ընտրեց հաղթող թիմին՝ «Tiny»-ն:


Startup գաղափարը, որը «Tiny» թիմին բերեց հաղթանակ, հետևյալն էր՝ ստեղծել տեխնոլոգիա, որը թույլ է տալիս խուլ ու համր անձանց ավելի հեշտ կոմունիկացվել շրջակա աշխարհի հետ` կարդալով ժեստերի լեզուն ու բարձրաձայնելով ասված նախադասությունը հավելվածի միջոցով:

«Tiny»-ն ստեղծվել է 2 տարի առաջ Վանաձորում՝ ընդգրկելով ինչպես Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի թիմի, այնպես էլ EIF-ի կողմից Լոռու մարզում անցկացված կրթական ծրագրերի մի քանի մասնակիցների։ Իսկ վերջին 1 տարվա ընթացքում «Tiny»-ն մասնակցել է նաև EIF-ի կողմից իրականացվող «Ներդրումային պատրաստվածություն կանանց կողմից հիմնադրված ընկերությունների համար» ծրագրին, որի շնորհիվ բարելավվել է թիմի ներդրումային գրավչությունը։



Մրցույթը կազմակերպվել է «Համագործակցություն Հայաստան» ծրագրի ներքո, որն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի / Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի կողմից Մոնֆալկոնեի քաղաքապետարանի, Polo Tecnologico Alto Adriatico-ի և Ակվիլեյայի քաղաքապետարանի հետ համատեղ։ Ծրագիրը ֆինանսավորվում է L.R. 19/2000 (Regional Law) Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիա տարածաշրջանի կողմից:


21 views

댓글


bottom of page