Այս ամառ նույնպես կազմակերպեցինք 2 ամառային դպրոց լի անմոռանալի հիշողություններով։ Ամեն ինչ սկսվեց որպես արկած, և ավարտվեց որպես հաջողված ճանապարհորդություն՝ լի ուսուցմամբ, զարգացումով և ոգեշնչմամբ։
🚀 Առաջին քայլերը IT-ի, դիզայնի և ռոբոտաշինության աշխարհում
Այս մեկ ամիսը Web for Teens-ի հանճարեղ ծրագրավորողների համար դարձավ իրենց առաջին կայքերի ստեղծման փորձառություն։ Նրանք ոչ միայն սովորեցին ծրագրավորման հիմունքները, այլև ձեռք բերեցին ինքնավստահություն՝ իրենց մտքերը կյանքի կոչելու համար։
Graphic Design for Teens խմբի երեխաները նույնպես աչքի ընկան իրենց տաղանդով։ Նրանք ստեղծեցին իրենց առաջին պորտֆոլիոները՝ յուրօրինակ մոտեցմամբ ներկայացնելով իրենց ստեղծագործական աշխատանքները։ Յուրաքանչյուր մասնակից բացահայտեց իր ներուժը՝ նկարազարդումների, գունային համադրությունների և դիզայնի հիմնարար սկզբունքների միջոցով։
Arduino for Teens-ի մասնակիցները խորացան ռոբոտաշինության և կոդավորման մեջ՝ իրականացնելով «Խելացի տուն» նախագիծը։ Նրանք ոչ միայն սովորեցին նոր տեխնիկական հմտություններ, այլև ձեռք բերեցին ծրագրային նախագծերի ստեղծման իրական փորձ։
Դե իսկ Game Creation for Kids-ի ամենափոքրիկ մասնակիցները ծանոթացան ծրագրավորման հիմունքներին՝ աշխատելով Scratch միջավայրում։ Այս հեշտ և դինամիկ հարթակը հնարավորություն տվեց նրանց սովորել խաղերի ստեղծման սկզբունքները՝ միաժամանակ զարգացնելով իրենց տրամաբանությունն ու ստեղծագործականությունը։
🌟 Ավելին, քան պարզապես դասեր
Ամառային դպրոցը հագեցած էր ոչ միայն տեխնիկական գիտելիքներով, այլև բազմազան soft skill-երի դասերով, որոնց նպատակն էր խթանել թիմային աշխատանքի, ստեղծարար մտածողության և խնդիրների լուծման հմտությունները։ Ամեն օրը լի էր ծիծաղով, ոգևորությամբ և նոր հայտնագործություններով։ Երեխաների աչքերի փայլը՝ նոր հմտություններ ձեռք բերելիս, ամեն ինչ արժեր։
Այս ամենին ավելացավ նաև հատուկ այցը դեպի Ինժեներական քաղաք։ Այցի ընթացքում մասնակիցները ծանոթացան ինժեներական ոլորտի ամենանորարար լուծումներին և տեխնոլոգիաներին։ Նրանք բացահայտեցին, թե ինչպես են ստեղծվում ժամանակակից սարքերը, տեսան ռոբոտների և ավտոմատացման համակարգերի աշխատանքը և լսեցին ոլորտի մասնագետներին։ Ավելին, նրանք այցելեցին հայ գյուտարարների թանգարանը, որը լի էր նոր բացահայտումներով։
🎓 Ավարտական օրվա տպավորություններ
Ամառային դպրոցը եզրափակվեց ավարտական օրվա տոնական արարողությամբ, որի ընթացքում երեխաները ներկայացրին իրենց աշխատանքները։ Ծրագրավորման, դիզայնի և ռոբոտաշինության խմբերը մեկը մյուսի հետևից ցուցադրեցին իրենց պատրաստած կայքերը, խաղերը, դիզայնի պորտֆոլիոները և Arduino նախագծերը։
Այս օրը հագեցած էր ոգևորությամբ ու հպարտությամբ՝ թե՛ երեխաների, թե՛ ծնողների համար։ Ծնողները կիսվեցին իրենց տպավորություններով՝ ընդգծելով, թե որքան մեծ ազդեցություն է ունեցել դպրոցը երեխաների վրա։ Նրանք գնահատեցին դպրոցի ուսուցանման բարձր մակարդակը, պրակտիկ մոտեցումները և երեխաների ձեռք բերած հմտությունները։ Երեխաներն էլ իրենց հերթին պատմեցին, թե որքան նոր գիտելիքներ են ձեռք բերել և որքան հաճույք են ստացել նոր ընկերների հետ աշխատելիս։
Ամառային դպրոց 2024-ը ցույց տվեց, որ կրթությունը կարող է լինել ոչ միայն օգտակար, այլև անհավանական հետաքրքիր և ներշնչող։ Մինչ նոր հանդիպում՝ ստեղծագործության և գիտելիքի նոր արկածներում։