AITC-ի առաքելությունը






Մեր պատմությունը
Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության կենտրոնը Հայաստանի Հանրապետության Կառավարության և Հնդկաստանի Կառավարության համատեղ ծրագիր է, որն իրականացվում է “Ձեռնարկությունների Ինկուբատոր” հիմնադրամի (Հայաստան) և C-DAC Կենտրոնի (Հնդկաստան) կողմից: AITC կենտրոնի նպատակն է դառնալ առանցքային ուսումնական կենտրոն միտված Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանն ու խթանմանը։ Կենտրոնն իրականացնում է ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ դասընթացներ զանազան թիրախային և տարիքային խմբերի՝ երեխաների, դեռահասների, ուսանողների, մասնագետների, դասախոսների, գիտնականների, մեծահասակների համար։
2011 թվականից Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը դասընթացներ և սեմինարներ է անցկացնում ՏՏ, հեռահաղորդակցության, բանկային և կրթական ոլորտի ընկերությունների համար՝ մինչ այժմ կրթելով 12000 մասնակցի: Մեր կենտրոնը գտնվում է Երևանի պետական համալսարանում։
AITC կենտրոնի գլխավոր նպատակներն են՝
-
ՏՏ ոլորտի դասընթացների կազմակերպում
-
Դիզայնի ոլորտի դասընթացների կազմակերպում
-
Soft skills / բիզնես դասընթացներ
-
Դասընթացներ երեխաների և պատանիների համար (IT և դիզայն)
-
Դասախոսների վերապատրաստում
Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը կազմակերպում է հատուկ դասընթացներ ծրագրավորման, օպերացիոն համակարգերի, մոբայլ ծրագրավորման, նախագծի կառավարման, մարքեթինգի, մարդկային ռեսուրսների կառավարման, վաճառքի, ռազմավարական կառավարման ոլորտներում, երեխաների և դեռահասների ուսուցում և դասընթացներ ընկերության պահանջների համաձայն։
Հաշվի առնելով լսարանի կարիքները և դիմողների գիտելիքների մակարդակը մենք մշակում ենք դասընթացի ծրագրեր ինչպես սկսնակների, այնպես էլ խորը գիտելիքներ ձեռք բերել ցանկացողների համար:
AITC թիմը

Էմիլիա Հարությունյան
Ծրագրի ղեկավար

Արման Սահակյան
Տեխնիկական աջակցություն մասնագետ

Սիրանուշ Միսակյան
Դասընթացների համակարգող

Անդրանիկ Գրիգորյան
Տեխնիկական աջակցություն մասնագետ

Լուսինե Գորոյան
Ադմինիստրատիվ օգնական

Էլինա Հարությունյան
Դիզայներ